News.am. 23-2-2010- Փետրվարի 23-ին Թուրքիայում ձերբակալվել է քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության Դիարբեքիրի նահանգային կառույցի ղեկավար Ալի Այդընը։
Այդընին հունվարի 15-ի հայտարարության հետ կապված բացատրություններ տալու համար կանչել են դատախազություն եւ բացատրություն վերցնելուց հետո անմիջապես ձերբակալել են։
Քրդական կուսակցության նահանգային կառույցի ղեկավարը մեղադրվում է «Ահաբեկչական կազմակերպության (PKK) օգտին քարոզչություն անելը» եւ «Ահաբեկչական կառույցի անդամ չլինելով հանդերձ՝ կառույցի անունից հանցանք գործելը» հոդվածներով։
No comments:
Post a Comment