News.am. 18-2-2010- «Եվրատեսիլ-2010»-ի հայաստանյան ընտրական փուլում պարտություն կրած Էմմին եւ Միհրանը նախօրեին հայտարարել էին, որ Հանրային հեռուստաընկերությունն իրենց նախապես խոստացել է, որ իրենք են մեկնելու Օսլո, իսկ Հայաստանում որեւէ մրցույթ չի լինելու:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ ամիսներ առաջ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսանդր Հարությունյանն անձամբ է զանգահարել Միհրանին եւ հրավիրել Հայաստան՝ «Եվրատեսիլի» մրցույթին մասնակցելու: Ու թեեւ Միհրանը արտասահմանյան համերգաշրջանի հրավեր է ունեցել, բայց Ալիկ Հարությունյանը հայրենասիրական շեշտեր է դրել եւ նրան համոզել գալ՝ խոստանալով, որ անպայման իրենք են մեկնելու:
«Իսկ մրցույթի անհրաժեշտությունը պայմանավորված է Եվրոպական հեռարձակողների միության պահանջներով, որոնք խախտելու դեպքում Հանրայինը կարող է պատժվել: Փաստորեն ոչ այս հեռանկարը, ոչ Նադեժդա Սարգսյանի բարձրացրած աղմուկը դեր չեն խաղացել։ Շատ ավելի „գայթակղիչ“ առաջարկ է եղել»,- արձանագրում է թերթը:
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին տեղի ունեցած մրցույթի արդյունքում հաղթող էր դարձել Եվա Ռիվասը՝ «Apricote stone» երգով, որն էլ Օսլոյում ներկայացնելու է Հայաստանը: Էմմի եւ Միհրան զույգը, նաեւ երգիչ Ռազմիկ Ամյանը պնդում են, որ sms քվեարկությունն անցել է խախտումներով:
Thursday, February 18, 2010
Հանրայինը Էմմիին ու Միհրանին էր խոստացել ուղարկել Օսլո

No comments:
Post a Comment