/PanARMENIAN.Net/ 23.02.2010 - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը «կկտրի նրա ձեռքը», ով համարձակվի հարձակվել իրենց երկրի վրա:
Հեռուստատեսությամբ իր հայտարարության մեջ Ահմադինեժադը նշել է, որ ոչ մի ուժ չի կարողանա վնասել Թեհրանին:
ԱՄՆ-ն նախաձեռնել է Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների խստացումը, ինչը կապված է Թեհրանի միջուկային ծրագրի հետ:
Իսրայելի որոշ շրջանակներ, պատժամիջոցների խստացման հետ մեկտեղ, առաջարկում են քննարկել նաեւ ռազմական տարբերակները, հաղորդում է TRT-Russian-ը:
No comments:
Post a Comment