Wednesday, February 17, 2010

Ինտերնետի տարածվածությամբ Հայաստանը տարածաշրջանում գրավում է վերջից առաջին տեղը

News.am. 17-2-2010- Ինտերնետի տարածվածությամբ Հայաստանը տարածաշրջանում մի քանի անգամ զիջում է հարեւաններին: Internetworldstats-ի տվյալներով, 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում ինտերնետից օգտվում է 6.4 տոկոսը կամ 191 հազար մարդ: Համեմատության համար նշենք, որ 8 մլն 200 հազար բնակչություն ուենցող Ադրբեջանում ինտերնետից օգտվում են 18 տոկոսը, 4 մլն 600 հազարանոց Վրաստանում բնակչության 22 տոկոսը: Աղբյուրը հետազոտել է նաեւ տարածվածության աստիճանի աճը, համաձայն որի՝ 9 տարվա ընթացքում Հայաստանում ինտերնետը տարածվել է 536.7 տոկոսով, Ադրբեջանում 12275.8 տոկոսով, Վրաստանում 5020 տոկոսով: Հիշեցնենք, որ դեռ տարիներ առաջ Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը գերակա էր հռչակել, սակայն ճոռոմ հայտարարությունները դեռ քիչ են ՏՏ ոլորտը զարգացնելու համար:

No comments:

Post a Comment