/PanARMENIAN.Net/ 17.02.2010 - Այն հավանականությունը, որ Թուրքիան կվավերացնի Հայ-թուրքական հարաբերությունների մասին արձանագրությունները փետրվար-մարտ ամիսներին, ուժի մեջ է մնում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը: Ընդ որում, փորձագետը նշել է, որ Թուրքիան դեռեւս քաղաքական որոշում չի կայացրել Արձանագրությունները վավերացնելու, չվավերացնելու, կամ ընդհանրապես այդ գործընթացը կասեցնելու վերաբերյալ: «Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը, որ ներկայացվել է Ներկայացուցիչների պալատում, ճնշման նոր լծակ կհանդիսանա Անկարայի հանդեպ` հայ-թուրքական գործընթացի համատեքստում»,-ասել է Կ.Բեքարյանը: Նա հայտարարել է, որ ոչ մի վատ բան չի պատահի, եթե ՀՀ ԱԺ-ն վավերացնի Արձանագրությունները` չսպասելով թուրքական խորհրդարանի նմանատիպ որոշման:
Մեկնաբանելով Հայաստանի նախագահի ելույթը Մեծ Բրիտանիայի Chatham House Արտաքին հարաբերությունների թագավորկան ինստիտուտում` փորձագետը նշել է, որ երկրի նախագահը ցույց տվեց, որ Հայաստանը շարունակում է նախաձեռնող մնալ տարածաշրջանային գործընթացներում:
Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա:
2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:
Wednesday, February 17, 2010
Անկարան դեռեւս քաղաքական որոշում չի կայացրել Արձանագրությունների ճակատագրի վերաբերյալ

No comments:
Post a Comment