News.am. 17-2-2010- Իրաքի Մոսուլ քաղաքից Թուրքիայի Մարդին նահանգ մտած ուղեւորատար գնացքը դիմավորել են կազմակերպված միջոցառումով։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Մարդինի նահանգի Նուսայբին շրջանի վարչական ղեկավար Յուջել Գեմիջին անձամբ է դիմավորել իր շրջան մտած գնացքը եւ նշել, որ երկաթուղային հաղորդակցությունը ավելի կամրապնդի Իրաքի եւ Թուրքիայի միջեւ սոցիալ-տնտեսական կապերը։
Իրաքի երկաթգծի Մոսուլի պատասխանատուն իր շնորհակալությունն է հայտնել գեղեցիկ ընդունելության համար եւ գնացքը շարժվել է դեպի Գազիանթեփ (Այնթափ)։
Նշենք, որ 1915-ի Հայոց ցեղասպանությունից առաջ երիտթուրքական իշխանությունները հազարավոր հայ երիտասարդների աշխատեցրել են հենց այս տխրահռչակ երկաթգծի շինարարության վրա եւ բոլորին էլ ընթացքում սպանել են։
Wednesday, February 17, 2010
Հայերի արյունով կառուցված Իրաք-Թուրքիա երկաթգիծը վերագործարկվել է
News.am. 17-2-2010- Իրաքի Մոսուլ քաղաքից Թուրքիայի Մարդին նահանգ մտած ուղեւորատար գնացքը դիմավորել են կազմակերպված միջոցառումով։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Մարդինի նահանգի Նուսայբին շրջանի վարչական ղեկավար Յուջել Գեմիջին անձամբ է դիմավորել իր շրջան մտած գնացքը եւ նշել, որ երկաթուղային հաղորդակցությունը ավելի կամրապնդի Իրաքի եւ Թուրքիայի միջեւ սոցիալ-տնտեսական կապերը։
Իրաքի երկաթգծի Մոսուլի պատասխանատուն իր շնորհակալությունն է հայտնել գեղեցիկ ընդունելության համար եւ գնացքը շարժվել է դեպի Գազիանթեփ (Այնթափ)։
Նշենք, որ 1915-ի Հայոց ցեղասպանությունից առաջ երիտթուրքական իշխանությունները հազարավոր հայ երիտասարդների աշխատեցրել են հենց այս տխրահռչակ երկաթգծի շինարարության վրա եւ բոլորին էլ ընթացքում սպանել են։
No comments:
Post a Comment