Tert.am. 3-3-2010- ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: Հայաստանի ազգային ընտրանին նահանջել է մեկ տեղով ու այժմ գտնվում է 103-րդ հորիզոնականում` իր ակտիվում ունենալով 320 միավոր:
Առաջատար եռյակում փոփոխություններ տեղի չեն ունեցել: Աղյուսակը շարունակում է գլխավորել Իսպանիայի ընտրանին (1642 միավոր), երկրորդ տեղում է Բրազիլիան (1594), իսկ երրորդ հորիզոնականում` Հոլանդիան (1324): Այնուհետև հերթականությամբ հանգրվանել են Իտալիան, Գերմանիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Անգլիան, Արգենտինան: Լավագույնների տասնյակը եզրափակում է Հունաստանի հավաքականը:
Ռուսաստանի հավաքականը 12-րդ տեղում է, Ադրբեջանինը` 109-րդ, Վրաստանինը` 124-րդ: Աղյուսակը եզրափակում է Անդորան` 3 միավորով (202-րդ հորիզոնական):
No comments:
Post a Comment