Tert.am. 5-3-2010- Ամերիկյան հեղինակավոր The Washington Post պարբերականը աղմկահարույց հոդված է տպագրել, որը կապված է Ալիևների ընտանիքի «ստվերային գործունեության» հետ:
Մասնավորապես, ըստ հոդվածի, Հեյդար Ալիև անունով ադրբեջանցի 12-ամյա դպրոցականը անցած տարի Դուբայում ձեռք է բերել 44 մլն դոլար ընդհանուր արժողությամբ անշարժ գույք՝ ծովափնյա 9 առանձնատների տեսքով։ Հոդվածագիրը նաև նկատում է, որ այդ գումարը համարժեք է միջին ադրբեջանցու 10 000 տարվա աշխատավարձին: Համեմատության համար նաև նշենք, որ Իլհամ Ալիևի տարեկան աշխատավարձը կազմում է մոտ 228 000 դոլար։ Ամերիկյան թերթին հաջողվել է ճշտել, որ այս Հեյդարի Ալևի տվյալները (անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ) համընկնում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդու տվյալներին։ Post-ը փորձել է ճշտել Ադրբեջանի նախագահի մամուլի խոսնակ Ազար Գասիմովից գործարքի մանրամասնությունները, սակայն վերջինս հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ։
Դուբայի կադաստրից պարբերականին հայտնել են նաև, որԴուբայում կա զգալի սեփականություն` գրանցված Լեյլա և Արզու Ալիևների անուններով: Post-ի կարծիքով դրանք Ալիևի դուստրերն են. անունները համընկնում են, և, ըստ որոշ տվյալների, համընկնում են նաև նրանց ծննդյան թվականները։ Պարբերականի հաշվարկներով, Իլհամ Ալիևի երեխաների տվյալներով անձինք Դուբայում ունեն ընդհանուր առմամբ 77 մլն դոլարի սեփականություն։
Այնուամենայնիվ, ադրբեջանցիները փորձում են ժխտել Իլհամի հնարավոր կապն այս ամենի հետ։ Մասնավորապես, Post-ին տված մեկնաբանություններում, SOCAR-ի (Ադրբեջանի պետական նավթային ընկերություն) նախկին նախագահ Սաբիթ Բագիրովն ասել է. «Չեմ կարծում, որ նրանք դա կանեին այսքան բացահայտ։ Սա ավելի շատ նման է պրովոկացիայի»։ Բագիրովի կարծիքով Ալիևի ռեժիմի թշնամիները կարող էին անել այս գործարքը՝ Ալևին դնելով անհարմար վիճակի մեջ։
Saturday, March 6, 2010
Ալիևի 12-ամյա որդին 44 մլն դոլարի ունեցվածք ունի Դուբայում

No comments:
Post a Comment