/PanARMENIAN.Net/ 09.03.2010 - Տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանը դասեր չի քաղել նախկին սխալներից, որի վառ վկայությունը հայ-թուրքական կարգավորման գործընթացն է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Ըստ նրա, արդեն որերորդ անգամ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դառնում է շահարկումների առարկա տարբեր երկրներում: «ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի շուրջ սկսված գործընթացը քաղաքականացված է եւ կապված է Հայ-թուրքական արձանագրությունների հետ: Դա լուրջ խնդիրներ կառաջացնի Հայաստանի համար, մասնավորապես, կուժգնանա ԱՄՆ-ի ճնշումն Անկարայի հանդեպ, հետեւաբար, կխորանա թուրք-ռուսական դաշինքը»,-ասել է քաղաքագետը` հավելելով, որ Հայաստանին հարկավոր չէ, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչում ստանա շանտաժի արդյունքում:
Որպես ելք իրավիճակից Ս.Գրիգորյանն առաջարկում է հետեւյալը` Հայաստանը պետք է լուծի իր խնդիրները Թուրքիայի հետ երկխոսության միջոցով եւ առանց միջնորդների, տարանջատի Հայաստանի ու Թուրքիայի հաշտեցման գործընթացը դիվանագիտական հարաբերությունների հաստատումից, վավերացնի Արձանագրությունները` չսպասելով Թուրքիայի խորհրդարանի գործողություններին եւ նվազ ակտիվ լինի հայտարարությունների առումով:
Ըստ քաղաքագետի, եթե Անկարան չվավերացնի Արձանագրությունները մինչեեւ քպրիլի 24-ը, հայ-թուրքական գործընթացը հազիվ թե փակուղի մտնի: «Անշուշտ, ես կարծում եմ, որ վավերացման գործընթացը կձգձգվի, սակայն, գտնում եմ, որ երկու կողմերն էլ կվավերացնեն փաստաթղթերը: Ապրիլի 24-ը վերջին շամկետը չէ հայ-թուրքական գործընթացի համար»,-ասել է Ս.Գրիգորյանը: Նա չի բացառել, որ այս տարի ԱՄՆ նախագահն Ամերիկայի հայ համայնքին հղած ուղերձում կարտասանի Ցեղասպանություն բառը, սակայն միեւնույն ժամանակ հայտարարել է, որ եթե ամերիկյան վարչակազմը մտադիր լիներ ճանաչելու այս փաստը, նա չէր խոչընդոտի թիվ 252 բանաձեւի ընդունմանը Կոնգրեսում:
Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա:
2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում:
Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը «23» կողմ եւ «22» դեմ ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային հանձնաժողովի քվեարկությունից հետո բանաձեւն ուղորդվելու է Ներկայացուցիչների պալատ:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:
Tuesday, March 9, 2010
Ապրիլի 24-ը վերջին ժամկետը չէ հայ-թուրքական գործընթացի համար

No comments:
Post a Comment