«ԱԶԳ», 11-03-2010- Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ «մինչեւ չտեսնեն, թե ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահն ինչ ուղերձ կհղի հայերին, որեւէ քայլ չեն կատարի ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործում»:
«Արմենպրեսը»` վկայակոչելով թուրքական «Սաբահ» թերթը», նշում է, որ Դավութօղլուն այդ հայտարարությունն արել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության ճանաչման 252-րդ բանաձեւի ընդունման դեմ մեծ ջանքեր գործադրած թուրքական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի եւ թուրք-ամերիկյան բարեկամական խմբի անդամների հետ հանդիպումից հետո:
Թերթը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի` «Տարածաշրջանային զարգացումները Հարավային Կովկասում» թեմայով հավաքին մասնակցելու համար Թուրքիայի խորհրդարանի երեք պատգամավորներ մարտի 11-13-ը կգտնվեն Երեւանում: ՆԱՏՕ-ի հավաքում Թուրքիան կներկայացնեն կառավարող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության պատգամավոր Սուաթ Քընըքլըօղլուն, Յուքսել Օզդենը եւ Ազգայնական շարժում կուսակցության պատգամավոր Քյուրշադ Աթըլգանը:
Thursday, March 11, 2010
ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒ. «ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 24-Ը ԹՈՒՐՔԻԱՆ ՈՉԻՆՉ ՉԻ ՁԵՌՆԱՐԿԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ»
«ԱԶԳ», 11-03-2010- Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ «մինչեւ չտեսնեն, թե ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահն ինչ ուղերձ կհղի հայերին, որեւէ քայլ չեն կատարի ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործում»:
«Արմենպրեսը»` վկայակոչելով թուրքական «Սաբահ» թերթը», նշում է, որ Դավութօղլուն այդ հայտարարությունն արել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության ճանաչման 252-րդ բանաձեւի ընդունման դեմ մեծ ջանքեր գործադրած թուրքական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի եւ թուրք-ամերիկյան բարեկամական խմբի անդամների հետ հանդիպումից հետո:
Թերթը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի` «Տարածաշրջանային զարգացումները Հարավային Կովկասում» թեմայով հավաքին մասնակցելու համար Թուրքիայի խորհրդարանի երեք պատգամավորներ մարտի 11-13-ը կգտնվեն Երեւանում: ՆԱՏՕ-ի հավաքում Թուրքիան կներկայացնեն կառավարող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության պատգամավոր Սուաթ Քընըքլըօղլուն, Յուքսել Օզդենը եւ Ազգայնական շարժում կուսակցության պատգամավոր Քյուրշադ Աթըլգանը:
No comments:
Post a Comment