Friday, March 12, 2010

Ապրիլի 24-ին Սյուզի Կենտիկյանը կպաշտպանի իր տիտղոսները

Tert.am. 11-3-2010- Գերմանաբնակ հայազգի բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը, ով WBA, WIBF և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն է, ապրիլի 24-ին կանցկացնի իր տիտղոսների պաշտպանության մենամարտը։ Կենտիկյանի մրցակիցը կլինի WIBA (Միջազգային կանանց բռնցքամարտի ասոցացիա) թեկնածու Նադիա Ռաուին, ով ներկայացնում է Գերմանիան։ Այս մասին հաղորդում է boxing.de-ն։ «Ես ցանկանում եմ մաքուր հաղթանակ տոնել։ Անհամբերությամբ սպասում եմ հանդիպմանը ու կփորձեմ նոկաուտի ենթարկել: Իսկական երկկողմանի փոխհրաձգություն է տեղի ունենալու, բայց իմ վառոդը ավելի հզոր է լինելու»,- մենամարտի կապակցությամբ Համբուրգում տեղի ունեցած ասուլիսին ասել է Կենտիկյանը:

No comments:

Post a Comment