News.am. 8-3-2010- Թուրքիայում հայտարարվել է 2009-ին բանկերի եկամուտների չափը: Միայն առաջին տասնյակում գտնվող բանկերի ընդհանուր եկամուտը կազմել է մոտ 10 միլիարդ ԱՄՆ դոլար:
Բանկերից ամենամեծ շահույթը ապահովել է Ziraat bankasi-ն, որի մեկ տարվա մաքուր շահույթը կազմել է 2միլիարդ դոլարից փոքր ինչ ավել:Նշենք, որ չնայած թուրքական բանկերի հսկայական շահույթներին, վերջիններս բավականին մատչելի եւ հարմար պայմաններով են վարկեր տրամադրում: Օրինակ` Garanti bank-ը հիփոթեքային վարկը տրամադրում է տարեկան 6.8 տոկոսով: Իսկ կանխավճարները ծիծաղելի ցածր են եւ տատանվում են 0-ից 10 տոկոսի սահմաններում:
Ներկայումս Թուրքիայում բանկերի կողմից բնակչությանը տրվել է 30 միլիարդ դոլար միայն հիփոթեքային վարկավորում: Ամեն օր 1200 հոգի վարկով բնակարան է գնում:
Tuesday, March 9, 2010
Թուրքիայում միայն մեկ բանկի տարեկան մաքուր եկամուտը կազմել է 2 միլիարդ դոլար
News.am. 8-3-2010- Թուրքիայում հայտարարվել է 2009-ին բանկերի եկամուտների չափը: Միայն առաջին տասնյակում գտնվող բանկերի ընդհանուր եկամուտը կազմել է մոտ 10 միլիարդ ԱՄՆ դոլար:
Բանկերից ամենամեծ շահույթը ապահովել է Ziraat bankasi-ն, որի մեկ տարվա մաքուր շահույթը կազմել է 2միլիարդ դոլարից փոքր ինչ ավել:Նշենք, որ չնայած թուրքական բանկերի հսկայական շահույթներին, վերջիններս բավականին մատչելի եւ հարմար պայմաններով են վարկեր տրամադրում: Օրինակ` Garanti bank-ը հիփոթեքային վարկը տրամադրում է տարեկան 6.8 տոկոսով: Իսկ կանխավճարները ծիծաղելի ցածր են եւ տատանվում են 0-ից 10 տոկոսի սահմաններում:
Ներկայումս Թուրքիայում բանկերի կողմից բնակչությանը տրվել է 30 միլիարդ դոլար միայն հիփոթեքային վարկավորում: Ամեն օր 1200 հոգի վարկով բնակարան է գնում:
No comments:
Post a Comment