Wednesday, March 3, 2010

Ադրբեջանում 300 հազար թմրամոլ կա

Aysor.am. 3-3-2010- ԱՄՆ պետքարտուղարության` մարտի 2-ին հրապարկած «Թմրանյութերի վերահսկողության ռազմավարություն 2010» վերնագրով զեկույցի Ադրբեջանին վերաբերող մասում ասվում է, որ այդ երկիրը դարձել է Աֆղանստանից, Միջին Ասիայից և Իրանից դեպի Ռուսաստան և Եվրոպա թմրանյութերի տարանցման երթուղի. հայտնում է «Ազադլըգ» ռադիոկայանը: Ըստ «Բիզիմ յոլ»-ի, զեկույցում ասվում է նաև, որ թմրանյութերի տարանցիկ երկիր լինելուց բացի, Ադրբեջանում մեծանում է թմրանյութեր օգտագործողների թիվը: Պաշտոնական տվյալներով, Ադրբեջանում 23.254 թմրամոլ կա գրանցված: Իսկ ոչ պաշտոնական տվյալներով, թմրամոլների թիվն Ադրբեջանում իրականում մոտ 300 հազար է. թմրանյութեր օգտագործողների 30-35 տոկոսն ուսանողներ են: Պետքարտուղարության զեկույցում նաև նշվում է, որ օգտագործվող հիմնական թմրանյութը հերոյինն է: Նշվում է, որ Ադրբեջանում նաև թմրանյութ պարունակող բույսեր են աճեցվում: Մասնավորապես երկրի հարավային շրջաններում կանեփի և խաշխաշի անօրինական մշակման մեծ հողատարածքներ են հայտնաբերվել: Միայն 2009 թ.-ին Ադրբեջանում 448 տ այդպիսի թմրաբույսեր են ոչնչացվել. գրում է «Բիզիմ յոլ»-ը:

No comments:

Post a Comment