Wednesday, March 10, 2010

Թուրքիայում ոստիկանները 4 հազար տան զանգ են հնչեցրել՝ բնակիչների զգոնությունը ստուգելու նպատակով

News.am. 10-3-2010- Թուրքիայի Ադանայի նահանգի ոստիկանությանն առընթեր Հասարակության աջակցման ոստիկանության աշխատակիցները հետաքրքիր նախաձեռնությամբ են հանդես եկել։ Գողությունները կանխարգելելու եւ ստուգելու համար, թե նահանգի բնակիչները ինչպես են վերաբերվում անծանոթներին, ոստիկանները թակում են նրանց դռները։ Ադանայում ոստիկանության աշխատակիցները 4 հազար բնակարանի դուռ են թակել կամ զանգն են հնչեցրել։ Ոստիկանության աշխատակիցները նշել են, որ 4 հազար բնակիչներից 2 հազարը, առանց հարցնելու թե ով է, բացել է դուռը։ Ոստիկանները հանդիպել են նաեւ մի զավեշտալի դեպքի։ Ոստիկանի զանգը հնչեցնելուց հետո բնակիչը հարցնում է՝ ո՞վ է, իսկ ոստիկանը պատասխանում է «Գող եմ», որից հետո բնակիչը հանգիստ բացում է բնակարանի դուռը։ Ոստիկանների այն հարցին, թե լսելով, որ դռան ետեւում կանգնածը գող է, ինչու բացեցիք դուռը, բնակարանում գտնվող 18-ամյա երիտասարդը պատասխանել է, թե քննության էր պատրաստվում եւ մտքերի մեջ է եղել։

No comments:

Post a Comment