Sunday, March 7, 2010

Դատական խորհուրդը եւ նրա անելիքները (7)

Կեցցե՛ս օր. Թալին, բայց... Այս հոդվածաշարում, մեր կամքից անկախ, քննադատության հիմնական թիրախ է դառել Դատական խորհրդի նախկին անդամ, այժմ ատենապետ` օր. Թալին Բանդարին, իսկ վերջերս «Արաքս»-ի բլո գի վրա «ինչ-որ մեկը», որն երեւի շատ մոտիկ է օր. Բանդարիին իր կարծիքն էր գրել այդ կապակցությամբ որին չանդրադառնալը համարեցինք սխալ: Ուստի նախ ներկայացնում ենք այդ կարծիքը եւ ապա մեր խոսքը. «Ես պարծենում եմ օր. Թալին Բանդարյանի եղելությամբ, որպես հայ համայնքի մասնա գետ առաջին անդամ դատական եւ իրավաբանական հարցերում որպես օժանդակ գործող մարմին: Պարծենում եմ նրանով, որ իսկապես ինձ լրիվորեն օժանդակ կերպով օ գնեց եւ ուղղություն տվեց «Կասպիան»-ի դաժան դեպքի զոհիս համար ու ժամ ու անժամ ինձ պատասխանեց իր քնքուշ վարք ու բարքով ու մեղմ պատասխաններով ու արեց այն ինչ իմ հարազատ բարեկամը չէր անի ինձ համար: Երբ նրա նման օրիորդներ, որ մասնա գետ են դատական հարցում, կան մեր մեջ, նրանից ավելի տղամարդը չի գտնվում ու իմ ընկերներն չէին անի այն ինչ այս օրիորդն արեց: Եվ ես «Ալիք» թերթում տեսա նորից նրա գրվածն ու «Կասպիան»-ի դեպքի կանոնական գործերի մասին: Եվ կրկին նա ասել էր՝ ոչ մի ջանք չի խնայում օ գնության համար: Կենաս դու` օրիորդ Թալին: Ոչ մի բան չի կարող նշանակի ամուսնացած լինելը թե ոչ, եթե կրթության եւ իմաստության հարց կա: Իսկ ավելին շատ լավ գործ կանի, ով սրտամրմուռ է Թալինի նման: Իմ խոսքն է գրողին թե երեւի իր անհաջող անձնական կամ ամուսնալուծության հարցի պատճառով է որ աչքերը կողպել է իրականության վրա ու ոչ մի բան չունենալով գան գատի համար, ասում է թե մասնա գետ չկա: Ինչ ես այս օրիորդին լավ եմ ճանաչում նա լրիվորեն օժանդակ կերպով հայ ընտանիքներին օ գնել է դատական հարցերի մեջ, ինչպես Դատական խորհուրդի բաժնում: Ներողություն օր. Թալինին իմ բոլոր խան գարումների եւ բոլոր «Կասպիան»-ի թռիչքի զոհ ունեցողների կողմից ասում եմ քեզ: Վարձքդ կատար: Ատենապետ քեզ քիչ է, դու հայ մասնա գետ, զ գայուն, եւ օժանդակ մարմնի նշանն ես: Կեցցես»: Ուրեմն այսպես. նախ շեշտենք, դա էլ ոչ թե մեկ ան գամ, որ մենք որեւէ անհատի եւ այդ շարքում նաեւ օր. Թալին Բանդարիի նկատմամբ անձնական խնդիր չունենք ու երբեւէ չենք ցանկացել ոտնահարել նրա անհատականությունը, նույնիսկ հար գելի ենք համարում նրա ժողովրդանվեր աշխատանքը, նամանավանդ եթե դա կատարվում է «օժանդակ կերպով», ինչպես ասված է վերոհիշյալ գրությունում: Կեցցե՛ս օր. Թալին: Բայց այստեղ մեր խնդիրը աշխատանքն ու նրա ծավալը չէ, այլ արդյունքը եւ իհարկե որակյալ արդյունքը: Մենք երբեք կասկածի տակ չենք դրել նաեւ Դատական խորհրդի ատենապետուհու իրավաբան լինելու պարա գան, քավ լիցի: Խնդիրն այն է, որ արդյոք վերոհիշյալ մարմնի անդամներն ու նամանավանդ հենց ինքը` օր. Թալինը, որպես չամուսնացած եւ մանավանդ որպես օրիորդ, ճի՞շտ են գտնում նրա տեղը այդ շատ կարեւոր մարմնում, թե պիտի ասեն ուրիշ մեկը չկա: Մեր կարծիքով, ամուրի մարդու համար ամուսնական կյանքի նրբությունները ամբողջությամբ հասկանալի չեն կարող լինել: Մարդկային հարբերությունը մատեմատիկա չէ, այստեղ մեկ գումարած մեկին միշտ չէ որ դառնում է երկու: Երբեմն մի մեծ սխալը ներվում է անկեղծ արտահայտված մի ներողությունով ու կյանքը մնում է իր բնական հունի մեջ… Ու նաեւ մի խորհուրդ պատ գամա գրին. ճիշտ խոսքին պիտի արժեք տալ, անկախ նրանից թե ով է ասողը: Հրայր «ԱՐԱՔՍ» համար 197, ՓԵՏՐՎԱՐ 2010

No comments:

Post a Comment