/PanARMENIAN.Net/ 04.03.2010- Մարտի 4-ին կայացած ՀՀ կառավարության նիստում հաստատել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնի 2010թ. ծրագիրը եւ դրա իրականացման միջոցառումների ցանկը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, հաստատվել է նաեւ «Ուսուցողական եւ տեղեկատվական կայքերի մշակման եւ սպասարկման ծառայություններ» ծրագիրը, որի իրականացումը միտված է սփյուռքահայության ազգային, լեզվամշակութային ինքնության պահպանմանը, հայ նոր սերնդի ազգային նկարագրի ձեւավորմանը:
No comments:
Post a Comment