Panorama.am.2-3-2010- Ղարաբաղի խնդիրը շատ հին է ու շատ բարդ: «Կոմերսանտ»-ին տված օնլայն-հարցազրույցում ասել է ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբոչովը:
Պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների իրարամերժ հարցերին, թե կճանաչի՞ Ռուսաստանը Աբխազիայի ու Հարավային Օսիայի ճանաչումից հետո նաև ԼՂՀ անկախությունը ու ինչո՞ւ ԽՍՀՄ ղեկավարությունը զորք չմտցրեց Ղարաբաղ հենց սկզբից, Գորբաչովն ասել է, թե չգիտե` ինչ անել:
«Ես չգիտեմ ինչ անել: Հեղափոխության ժամանակ և դրանից հետո որոշվում էին արտաքին և ներքին սահմանները, կիսվում էին հողերը: Ընդ որում` կիսվում էին այնպես, որ հարևանները միմյանցից կախված լինեին, որպեսզի հակամարտության սերմանման հնարավորություն միշտ լիներ, Մոսկվան էլ դատավոր նշանակեր: Եվ հողերի նման բաժանումով պետք էր օրինականցնել կենտրոնի ուժը:
Խնդիրներ միշտ էլ ծագել են՝ և' մինչև պատերազմը, և' դրանից հետո: Լեռնային Ղարաբաղի խնդիրը շատ հին է ու շատ բարդ: Հայաստանն ու Ադրբեջանը ժամանակին ինձ մեղադրում էին, որ իբր ես պաշտպանում եմ կողմերից մեկին, բայց այդպես չէր:
Ես միշտ ասել եմ, որ ազգային հողի վրա առաջացած նման հակամարտությունները չեն կարող լուծվել, եթե կան հաղթող ու պարտվող, երկու կողմերն էլ պետք է գան փոխհամաձայնության: Միգուցե, երբ լինի Միացյալ Եվրոպա, այդ հարցի հանգուցալուծումն ավելի հեշտ կլինի»,- ասել է Գորբաչովը:
Tuesday, March 2, 2010
Գորբաչով. Երբ լինի Միացյալ Եվրոպա, ԼՂՀ հարցի հանգուցալուծումն ավելի հեշտ կլինի

No comments:
Post a Comment