Saturday, March 13, 2010

ԵՀՀ-ն շնորհակալական ուղերձ է հղել Շվեդիայի խորհրդարանին

/PanARMENIAN.Net/ 12.03.2010- Եվրոպայի հայերի համագումարը (ԵՀՀ) իր շնորհակալական ուղերձն է հղել Շվեդիայի Ռիքսդագի Սոցիալ-դեմոկրատական, Ձախ եւ Կանաչների կուսակցություններին: «Խորին շնորհակալություն ենք հայտնում նաեւ կառավարող կոալիցիայի բոլոր պատգամավորներին, որոնք հետամուտ լինելով իրենց խոստումների կատարմանը` ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը եւ դատապարտեցին այն»,- ասվում է ուղերձում: Մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը 131 «կողմ» եւ 130 «դեմ» ձայներով ճանաչեց Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ ասորիների, սիրիացիների/խալդերի եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունները:

No comments:

Post a Comment