Wednesday, March 10, 2010

Սիլվա Հարությունյանն ազատ է արձակվել

News.am. 9-3-2010- Իրանի հայազգի քաղաքացի Սիլվա Հարությունյանը, որ ձերբակալվել էր Թեհրանում լրտեսության եւ հակակառավարական գործունեության մեղադրանքով, ազատ է արձակվել: Ինչպես հաղորդեցին NEWS.am-ի աղբյուրները, ներկայումս 34-ամյա Հարությունյանը գտնվում է Հայաստանում: Սիլվա Հարությունյանը ձերբակալվել էր 2008թ. հունիսի 26-ին: Իրանի իշխանությունները նրան մեղադրանք էին առաջադրել Միացյալ Նահանգների հովանավորած դավադրությանը մասնակցելու եւ իսլամական վարչակազմը տապալելու մեջ, եւ երեք տարվա ազատազրկման էին դատապարտել: Իրանում կինը զբաղվում էր հումանիտար գործունեությամբ, համագործակցում ամերիկյան կազմակերպությունների հետ: 2009թ. ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ էր արել ազատ արձակել Հարությունյանին՝ նրա դեմ առաջադրված մեղադրանքներն անհիմն որակելով:

No comments:

Post a Comment