Wednesday, March 3, 2010

Ադրբեջանը սկսում է գազ արտահանել Սիրիա

Դամասկոսում քննարկվում են ադրբեջանական գազի Սիրիա արտահանման վերաբերյալ հարցերը Ադրբեջանի արդյունաբերության ու էներգետիկայի նախարարության մամլո քարտուղար Ազեր Մանսիմլիի APA-ին տված հաղորդման համաձայն, այդ նպատակով նախարար Նաթիկ Ալիևի գլխավորած պատվիրակությունը երեկ մեկնել է Սիրիա: «Անցյալ տարի Սիրիայի նախագահի Բաքու կատարած այցի ժամանակ նախնական համաձայնություն է ձեռք բերվել ադրբեջանական գազի այդ երկիր արտահանելու վերաբերյալ»: Ազեր Մանսիմլիի խոսքերով, ընթացիկ տարվա վերջից սկսած Սիրիան տարեկան 1 մլրդ խմ ադրբեջանական գազ կստանա: Այդ նպատակով արդեն միացվել են Թուրքիայի ու Սիրիայի գազային ենթակառույցները:

No comments:

Post a Comment