Friday, March 12, 2010

Շվեյցարիայի ԱԳ նախարար. Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունների ներկայացուցիչները պետք է հանդիպեն

News.am. 11-3-2010- Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունների ներկայացուցիչները պետք է հանդիպեն եւ բանակցեն, որպեսզի երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը հեշտացվի։ Այս մասին, ինչպես գրում է թուրքական Today’s Zaman թերթը, հայտարարել է Շվեյցարիայի ԱԳ նախարար Միշելին Կալմի-Ռեյը։ Թերթը ուշադրություն է դարձնում Շվեյցարիայի Սեցիալ-դեմոկրատ կուսակցության պատգամավոր Մարիո Ֆերայի այն հարցին, թե Հայոց ցեղասպանության մերժման համար շվեյցարական դատարանի՝ երեք թուրքերին ներկայացված մեղադրանքը հանդիսանո՞ւմ է արդյոք պետության պաշտոնական դիրքորոշումը։ Երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը պատասխանել է պատգամավորին, որ Շվեյցարիայի դաշնային կառավարությունն իրավունք չունի մեկնաբանել դատարանի կողմից կայացված իրավական որոշումները։ Կալմի-Ռեյը կրկին հիշեցրել է 2009 թ. հոկտեմբերի 13-ին Շվեյցարիայի կառավարության կողմից արված հետեւյալ հայտարարության մասին. «Շվեյցարիայի դաշնային կառավարությունը հայտարարում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի կառավարություններին պետք է հորդորել համաձայնության գալ պատմական հարցերի շուրջ»։

No comments:

Post a Comment