Tert.am. 2-3-2010- Թուրքիայի հրեական համայնքը կարծում է, որ պատմական իրադարձությունները պետք է ուսումնասիրվեն ոչ թե խորհրդարանականների, այլ պատմաբանների կողմից: Այս մասին է ասվում Թուրքիայի հրեական համայնքի` մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության դրվելիք Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևի առնչությամբ տարածած հաղորդագրության մեջ:
«Մենք այն կարծիքին ենք, որ բանաձևի ընդունման դեպքում կվնասվեն թուրք-ամերիկյան հարաբերությունները: Իսկ այդ իրավիճակը որևէ ներդրում չի կարող ապահովել հայ-թուրքական հարաբերությունների համար»,- նշվում է Թուրքիայի հրեական համայնքի պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարության մեջ:
No comments:
Post a Comment