7Or.am. 12-3-2010- Թուրքիան որոշել է խորհրդակցությունների համար հետ կանչել Ստոկհոլմում իր դեսպանին և չեղյալ հայտարարել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մարտի 17-ին նախանշված այցը Շվեդիա՝ ի պատասխան մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման։ Թուրքիայի կառավարության տարածած հաղորդագրությունում ասված է.
«Մենք հաստատակամորեն դատապարտում ենք Շվեդիայի խորհրդարանի որոշումը։ Մեր ժողովուրդը և կառավարությունը մերժում են այդ հիմնազուրկ և մեծ սխալներով լեցուն որոշումը»։
Անկարան կարծում է, որ շվեդական խորհրդարանի այդ որոշումն ընդունվել է ի շահ ներքաղաքական մի շարք հետաքրքրությունների և հարիր չէ Թուրքիայի և Շվեդիայի հարաբերություններին և մտերիմ կապերին, երկու երկրների ժողուրդների բարեկամությանը։
Friday, March 12, 2010
Թուրքիան Էրդողանի այցը Շվեդիա չեղյալ է հայտարարել

No comments:
Post a Comment