Panorama.am. 3-3-2010- Թուրք պատմաբան Թաներ Աքչամն ադրբեջանական «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում վերստին կոչ է արել Անկարային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը չկապել նախապայմանների հետ, իսկ Բաքվին էլ հորդորել է ավելի շրջահայաց լինել:
«Հայաստանի Սահմանադրական դատարանը չի պնդել, որ արձանագրությունները հակասում են Սահմանադրությանը, ընդհակառակը` հաստատել է իշխանությունների որոշումը: Անկարան Արձանագրությունների հաստատումն անհիմն կերպով կապում է ղարաբաղյան կարգավորման գործում առաջընթացի հետ: Դրանից ես եզրակացնում եմ, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի համար առաջնահերթություն չէ: Տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան Արձանագրությունները ստորագրել է Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի վրա ճնշում բանեցնելու նպատակով: Մինչդեռ Թուրքիան ինքն է գտնվում Ադրբեջանի ճնշման ներքո, կամ` Բաքվի դժգոհությունն օգտագործում է որպես պատրվակ: Ընդհանուր առմամբ` Թուրքիայի ու հայաստանի միջև սահմանի փակումը ես համարում եմ բացարձակապես անառողջ երևույթ: Դա ոչ միայն չի օգնում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, այլև իրավիճակը կթվածահարելու աղբյուր է հանդիսանում: Սահմանների շրջափակումն ընդամենը մեկ արդյունք ունի` Անկարան զրկված է ղարաբաղյան կարգավորման գործում դերակատարություն ունենալու հնարավորությունից, նրա ձեռքերը կապված են»,- ասել է Թաներ Աքչամն ու նշել, որ Ադրբեջանը ևս պետք է գիտակցի, որ իրավիճակն իր շահերից չի բխում:
Ներկայացնելով իր կանխատեսումը Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձի մասին` թուրք պատմաբանն ասել է. «Դժվար է ասել, թե ինչպես կվարվի Օբաման ապրիլի 24-ին: Բոլոր դեպքերում, դա զենք է, որով մեկ անգամ ես կրակում է: Պետք է որոշել` ո՞րն է ավելի լավ` կրակե՞լ, թե՞ լիցքավորված պահել` սպառնալով կրակել: Կարծում եմ` ԱՄՆ-ը կընտրի երկրորդ տարբերակն այն նպատակով, որ Թուրքիային ստիպի փոխզիջումների գնալ: Այս տարի այդ փոխզիջումը կարող է լինել Հայաստանի հետ Արձանագրությունները վավերացնելը»:
Պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ ԱՄՆ-ի հայկական համայնքը չի ողջունում հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը` Թաներ Աքչամն ասել է. «Ճիշտ չէ, երբ ասում են, որ Սփյուռքը չի ցանկանում Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել: Պարզապես նրանք զգուշանում են այն բանից, որ կարգավորման դեպքում Ցեղասպանության հարցը կարող է հետին պլան մղվել: Դժվար է պնդել, որ Արձանագրությունները կնպաստեն դրան, բայց Անկարան բազմիցս հայտարարել է, թե այդպես էլ կլինի: Կարծում եմ` Թուրքիայի համար լավ կլինի դադարեցնել այս անվերջ խաղերն ու քայլեր անել 1915 թվականի իրադարձությունները ճանաչելու և գործընթացը Ղարաբաղի հետ չկապելու ուղղությամբ»:
Thursday, March 4, 2010
Թաներ Աքչամ. Թուրքիան ինքն է ընկել Ադրբեջանի ճնշման տակ

No comments:
Post a Comment