Wednesday, March 10, 2010

Պենտագոնը հայերենը դասել է «այլ լեզուների» շարքում

News.am. 10-3-2010- ԱՄՆ պաշտպանության նախարարությունը լեզվական պատրաստվածության ծրագրի շրջանակներում ավելի քան 100 լեզուներ բաժանել է երեք խմբերի։ Առաջին խմբում, որոնց իմացությունն ըստ Պենտագոնի «ծայրահեղ անհրաժեշտություն է», տեղ են գտել ռուսերենը, չինարենը, արաբերենը, ֆրանսերենը, կորեերենը, պորտուգալերենը, թուրքերենը, թուրքմեներենը, փուշտուներենը, դարին եւ պարսկերենը։ Երկրորդ խմբում են վրացերենը, ադրբեջաներենը, ղազախերենը, ուզբեկերենը, չեխերենը, վյետնամերենը եւ մի շարք աֆրիկական երկրների լեզուներ։ Վերջին խմբում «այլ լեզուներն են». Պենտագոնը դրանց թվին է դասում չեչեներենը, ուկրաիներենը, հետխորհրդային մնացած բոլոր լեզուները, այդ թվում եւ՝ հայերենը։

No comments:

Post a Comment