Monday, March 8, 2010

Թուրքիայի իշխանությունները ցանկանում են դարձի բերել մարմնավաճառներին

News.am. 8-3-2010- Թուրքիայի կառավարությունը սկսել է իրականացնել մի ծրագիր, որով կօգնի Թուրքիայի հասարակական տներում աշխատող մարմնավաճառներին ետ կանգնել այդ գործից եւ նոր աշխատանքի անցնել: Թուրքական Aksam-ի փոխանցմամբ` կառավարության մարդու իրավունքների կոմիտեի կողմից կազմավորվող հատուկ խումբը, որի կազմում կլինի սոցիոլոգ եւ հոգեբան, դեմ առ դեմ կհանդիպի մարմնավաճառների հետ: Հարցերը հիմնականում կվերաբերվեն, թե արդյոք նրանք ճնշման տակ են զբաղվում այդ գործով, կամ ցանկանում են արդյոք փոխել աշխատանքը եւ ինտեգրվել հասարակությանը: Նշենք, որ Թուրքիայում գործում է 56 հասարակաց տուն, որտեղ օրինական գրանցված են 3 հազար կին: Իսկ ընդհանուր առմամբ Թուրքիայում մարմնավաճառությամբ զբաղվում են չգրանցված 100 հազար կանայք:

No comments:

Post a Comment