Friday, March 5, 2010

ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼ. ԹՈՒՐՔԻԱՆ ԱՐԴԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐՈՒՄ

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հանձնաժողովում հայկական բանաձեւի ընդունումից հետո հանդես է եկել հայտարարությամբ: Նրանում մասնավորապես ասվում է, թե բանաձեւը հեռու է պատմական իրողություններից եւ Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում դարձավ անհամատեղելի մի քայլ։ Այն վնասելու է Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատմանը եւ ժողովուրդների միջեւ մնայուն բարեկամական հարաբերություններ կառուցելու ջանքերին։ Պատմության դեմ որպես անարդարություն եմ ընդունում քաղաքական շահերից ելնելով ընդունված այս որոշումը։ Այս քվեարկությունից հետո ցանկացած ոլորտում բացասական արդյունքների համար Թուրքիան պատասխանատու չի կրելու, ասվում է հայտարարության մեջ:

No comments:

Post a Comment