Wednesday, March 3, 2010

Հայ և թուրք խորհրդարանականները Վաշինգտոնում. հանուն և ընդդեմ

Tert.am. 3-3-2010- Այսօր Վաշինգտոն են մեկնել մի խումբ հայ պատգամավորներ` ԱՄՆ Կոնգրեսում ներկայացնելու ՀՀ Ազգային ժողովի տեսակետը Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևի նախագծի առնչությամբ։ ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնի և Մարկ Քըրքի հրավերով Վաշինգտոն մեկնած հայկական պատվիրակության կազմում են «ՀՀԿ» խմբակցության անդամներ Արտակ Զաքարյանը և Կորյուն Նահապետյանը, «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի նախագիծը քվեարկության կդրվի մարտի 4-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Հիշեցնենք, որ հիշյալ օրինագծի ընդունմանը հակազդելու նպատակով Թուրքիան Վաշինգտոն է գործուղել խորհրդարանական երկու պատվիրակություն` Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանի և Թուրքիա-ԱՄՆ բարեկամության խմբի համանախագահ, «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով փոխնախագահ Սուաթ Քընըքլըօղլուի գլխավորությամբ:

No comments:

Post a Comment