Thursday, March 4, 2010

Թբիլիսի. Հայաստանի համար նախատեսված ռազմական բեռները «Վերին Լարսի» հսկիչ-անցագրային կետով չեն անցնի

News.am. 4-3-2010- Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն կտրականապես բացառում է Հայաստանի համար նախատեսված ռազմական բեռների՝ «Վերին Լարսի» հսկիչ-անցագրային կետով անցնելը։ Այս մասին նա հայտարարել է՝ մեկնաբանելով ադրբեջանական կողմի այն անհանգստությունը, որ այդ ճանապարհով Ռուսաստանը կարող է զենք եւ զինամթերք փոխադրել Հայաստան։ «Ես հասկանում եմ իմ ադրբեջանցի գործընկերոջ անհանգստությունը, սակայն ուզում եմ հայտարարել, որ ոչ մի փամփուշտ Լարսով չի անցնի»,- Վաշաձեի խոսքերն է հաղորդում Վրաստան Online-ը։ Հիշեցնենք, որ Բաքուն անհանգստություն էր հայտնել «Վերին Լարսի» հսկիչ-անցագրային կետի բացման առնչությամբ։ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի խոսքով, իր երկիրը կարձագանքի այն դեպքում, եթե Ռուսաստանը Լարսի տարածքով զենք տրամադրի Հայաստանին։

No comments:

Post a Comment