News.am. 5-3-2010- ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայկական թիվ 252 բանաձեւի ընդունումից ժամեր անց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդես է եկել հայտարարությամբ:
Թուրքական Turkishjournal-ի փոխանցմամբ` այցով Կոստա Ռիկայում, գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չի կարծում, որ կա անհրաժեշտություն, որ այդ նախագիծը մտնի ԱՄՆ Կոնգրեսի գլխավոր խորհդի օրակարգ: Քլինթոնը նշել է, որ այդ մասին գործընթացով հետաքրքրված կողմերին բացահայտ ասվել է:
Նշենք, որ Սպիտակ տան խոսնակ Մայք Համմերն ասել էր, որ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ դիմել էր հանձնաժողովի նախագահ, Դեմոկրատ կոնգրեսական Հովարդ Բերմանին՝ կոչ անելով ընթացք չտալ օրինագծին: Նաեւ ասվել էր, որ այդ քվեարկությունը վնաս կհասցնի Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցման գործընթացին։
Friday, March 5, 2010
Հիլարի Քլինթոնը Ցեղասպանության բանաձեւի ընդունումից հետո հանդես է եկել հայտարարությամբ
News.am. 5-3-2010- ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայկական թիվ 252 բանաձեւի ընդունումից ժամեր անց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդես է եկել հայտարարությամբ:
Թուրքական Turkishjournal-ի փոխանցմամբ` այցով Կոստա Ռիկայում, գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չի կարծում, որ կա անհրաժեշտություն, որ այդ նախագիծը մտնի ԱՄՆ Կոնգրեսի գլխավոր խորհդի օրակարգ: Քլինթոնը նշել է, որ այդ մասին գործընթացով հետաքրքրված կողմերին բացահայտ ասվել է:
Նշենք, որ Սպիտակ տան խոսնակ Մայք Համմերն ասել էր, որ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ դիմել էր հանձնաժողովի նախագահ, Դեմոկրատ կոնգրեսական Հովարդ Բերմանին՝ կոչ անելով ընթացք չտալ օրինագծին: Նաեւ ասվել էր, որ այդ քվեարկությունը վնաս կհասցնի Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցման գործընթացին։
No comments:
Post a Comment