Thursday, March 4, 2010

ՊԱՅՔԱՐ ՀՐԵԱՆԵՐԻ ՁԱՅՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Լրագիր» 4-3-2010- Այսօր ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քվեարկության է դնելու Հայերի ցեղասպանությունը դատապարտող թիվ 252 բանաձեւը: Թուրքական Սաբահ թերթի տվյալով, Վաշինգտոն ժամանած Թուրքիայի պատվիրակները ակտիվ աշխատանքներ են տանում հրեական լոբբիի հետ, որպեսզի բանաձեւը չանցնի: Թերքը գրում է, թե այսօրվա քվեարկության ելքը կախված է հանձնաժողովի անդամ 7 հրեա կոնգրեսականներից: Ներկայում Ներկայացուցիչների պալատի 46 անդամներից 22-ը կողմ են բանաձեւին, 17-ը` դեմ, գրում է թերթը:

No comments:

Post a Comment