Saturday, March 6, 2010

Բարաք Օբամայի ծրագրերը պսակվեցին հաջողությամբ. Թուրքական պարբերական

Tert.am. 5-3-2010- Թուրքական Yeni Safak («Ենի Շաֆաք») պարբերականը, անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևի ընդունմանը, գրում է, որ ստեղծված իրավիճակում պատասխանատվությունը Թուրքիայի վրա բարդելու Սպիտակ տան ծրագիրն աշխատեց: «Բանաձևի քվեարկությունից առաջ տեղի ունեցավ երկու կարևոր իրադարձություն: Նախ` պետքարտուղար Հիլարի Քլինթոնը զանգահարեց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին և հորդորեց նրան թույլ չտալ բանաձևի ընդունումը, որից հետո Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման զանգահարեց նախագահ Աբդուլլահ Գյուլին և ասաց, որ «Արձանագրությունները պետք է րոպե առաջ վավերացնել խորհրդարանում»: Այսպիսով, Օբաման մի խաղ խաղաց` ստեղծելով այսպիսի պատկեր. «Ես հնարավորինն արեցի, գնդակն այժմ Թուրքիայի կիսադաշտում է»,- գրում է թուրքական պարբերականը: Հիշեցնենք, սակայն, որ երեկ Թուրքիայի նախագահի մամուլի գրասենյակը հերքել է թուրքական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զանգահարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին:

No comments:

Post a Comment