Report.am. 9-3-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սուր քննադատության է ենթարկել Պաղեստինում գտնվող երկու սրբավայրերը իսրայելական ազգային ժառանգության ցուցակ մտցնելու Իսրայելի որոշումը: Իսրայելական որոշ լրատվամիջոցներ իրենց հերթին Էրդողանի այս դիտարկումն անվանել են նրա կողմից իրականացվող «խոսքային գրոհի» շարունակություն:
Բենիամին Նեթանյահուի կառավարությունը որոշում էր ընդունել` ավելացնել Պաղեստինի երկու սրբավայրերը Իսրայելի ազգային ժառանգության ցանկում, ինչը առաջացրել էր պաղեստինցիների զայրույթը:
«Ալ-Աքսա մզկիթը և Ռաշելի գերեզմանը երբեք չեն լինի հրեական, այլ կմնան իսլամական»,- Էրդողանի խոսքերն է մեջբերել սաուդյան «Ալ Վաթան» թերթը:
No comments:
Post a Comment