Saturday, March 6, 2010

Հայոց ցեղասպանության թեման` համաշխարհային լրահոսի առանցքում

Panorama.am. 5-3-2010- Մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քվեարկությամբ հաստատեց Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձևը: Այս իրադարձությունը ևս մեկ անգամ առիթ դարձավ, որպեսզի համաշխարհային մամուլը, ամենաազդեցիկ գործակալությունները, հեռուստաընկերություններն ու պարբերականները, անդրադառնան Հայոց ցեղասպանության խնդրին: Մինչ դրանցից առանձին նմուշներ ու մեջբերումներ ներկայացնելը, նկատենք, որ նախորդիվ ևս Հայոց ցեղասպանության թեման չի շրջանցվել աշխարհի ազդեցիկ լրատվամիջոցների ուշադրությունից: Սակայն նախկինում դրա համար ինֆորմացիոն առիթ էին ծառայում միայն Մեծ եղեռնի հիշատակի օրը` ապրիլի 24-ին տեղի ունեցող իրադարձությունները, ինչն ըստ էության պայմանավորված էր բուն պատմական փաստին անդրադառնալու դրդապատճառով: Իսկ ահա նախրոդ տարվանից սկսած աշխարհի ուշադրությունը խնդրին սևեռվում է հիմնականում մեկ այլ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի պատճառով: Այսօր արդեն կարելի է վստահաբար պնդել, որ Երևանի նախաձեռնությամբ մեկնարկած քաղաքական այդ գործընթացը մեծ նպաստ է բերել ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկման, տեղեկատվության տրամադրման հարցում: Ոչ ոք չի կարող ժխտել, որ թե 2009 թվականի ապրիլին թե նույն թվականի հոկտեմբերին հայ-թուրքական հարաբերությունների էության, Հայոց ցեղասպանության իրողության, Անկարայի ժխտողականության վերաբերյալ համաշխարհային մամուլի անդրադարձները (նախորդ տարվա ապրիլին ու հոկտեմբերին նշված խնդիրների շուրջ հրապարակումներ են պատրաստել 1500-ական լրատվամիջոցներ) մեծ մասամբ պայմանավորված էին հենց ընթացիկ պրոցեսով: Դատելով ամենայնից` «ճանապարհային քարտեզի» հրապարակումից և հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո ԱՄՆ Կոնգրեսի որոշումը վերջին մեկ տարվա ընթացքում արդեն երրորդ փաստն է, որը Հայոց ցեղասպանության խնդրին զանգվածաբար անդրադառնալու առիթ է դառնում: Իհարկե, դժվար է` առանց լուրջ հետազոտությունների խոսել այդ անդրադարձերի ազդեցության մասին, սակայն առանց դրա էլ կարելի է պնդել, որ տեղեկատվական-իրազեկման առումով վերջին մեկ տարում հսկայական ձեռքբերումներ են գրանցվել և այդ ամենն առաջին հերթին հայ-թուրքական կարգավորման գործընթացի արդյունքում: Այժմ անդրադառնանք վերջին մեկ օրվա ընթացքում աշխարհում Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ եղած անդրադարձերից մի քանիսին: Փաստն առաջինը տարածողներից մեկը «The Associated Press» գործակալությունն էր: «Պալատի հանձնաժողովը հաստատեց Հայոց ցեղասպանության բանաձևը» վերնագրով հաղորդագրությամբ գործակալությունը տեղեկացրեց Կոնգրեսում կայացած քվեարկության արդյունքների մասին: Այս լուրին «Ասոշիեյթեդ փրեսը» կցել էր նաև այն հաղորդագրությունը, որով տեղեկացվում էր վերջին պահին Օբամայի վարչակազմի ճնշումների և հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանի սկզբունքայնության մասին: Առանձին լուրով գործակալությունը տեղեկացրել է նաև Թուրքիայի` դեսպանին ետ կանչելու որոշման մասին: Ամերիկյան «The Hill» պարբերականը «Ցեղասպանության բանաձևը Պալատի հանձնաժողովի ընդունումից հետո Թուրքիան հետ է կանչել իր դեսպանին» վերնագրով հրապարակման մեջ ներկայացնում է Կոնգրեսի հանձնաժողովի քննարկումների ընթացքը, քվեարկության արդյունքներն ու նշում. «Բանաձևը Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի սպանությունը որակում է ցեղասպանություն»: Թերթը նաև մեջբերում է Հովարդ Բերմանի դիտարկումը. «Ինչ որ պահի բոլոր երկրները պետք է հաշվի նստեն սեփական անցյալի հետ, ինչն էլ պահանջում ենք մենք Թուրքիայից»: «The Guardian»-ը «Հայոց ցեղասպանության ընդունումը Թուրքիան անարդար է համարում» հոդվածում անդրադառնում է Կոնգրեսի քննարկումներին, քվեարկությանն ու թուրքական կողմի սպառնալիքներին և մեջբերում է ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի խոսքերը. «Սա կարևոր քայլ է մարդկության դեմ հանցագործությունները կանխելու գործում»: «Al jazeera» համաարաբական հեռուստաընկերությունն իր` «Թուրքիան դատապարտում է Ցեղասպանության հարցով ԱՄՆ-ի քվեարկությունը» ռեպորտաժում ևս պատմում է Կոնգրեսում կայացած քննարկումների մասին` ներկայացնելով Հովարդ Բերմանի անկեղծ դիտարկումն, ով ընդունում է, որ Թուրքիան տարածաշրջանում ԱՄՆ-ի կարևոր ու հավատարիմ դաշնակիցն է, բայց «ոչինչ չի արդարացնում Թուրքիային, որպեսզի նա աչք փակի Հայոց ցեղասպանության իրողության վրա»: Քանի որ մամուլի միջոցների անդրադարձերը գրեթե կրկնվում են` ներկայացնելով Կոնգրեսի քննարկումների առանձին դրվագներ, պաշտոնական Անկարայի հնչեցրած սպառնալիքներն ու դրանց էֆեկտի բացակայությունը, ընթերցողին առաջարկում ենք մի քանի հղումներ, որոնք կօգնեն ծանոթանալ թեմայի վերաբերյալ աշխարհում եղած անդրադարձներին: The Financial Times «ԱՄՆ-ում քվեարկությունից հետո Թուրքիան հետ է կանչել դեսպանին» «Ցեղասպանության հարցով քվեարկությունը փորձություն է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների համար» «Քվեարկությունը տապալեց Թուրքիայի հարցում Օբամայի ռազմավարությունը» CNN « Ցեղասպանության հարցով հանձնաժողովի քվեարկությունից հետո Թուրքիան ետ է կանչել ԱՄՆ-ում իր դեսպանին» Ksee 24 News «Տեղի հայ առաջնորդներն արձագանքում են Ցեղասպանության բանաձևի ընդունմանը» The Examiner «Թուրքիան նախազգուշացնում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խզելու մասին» The World News «Ցեղասպանության հարցի քննարկումից հետո Թուրքիան հետ է կանչել իր դեսպանին» USA News «Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկության հարցով Թուրքիան զգուշացնում է ԱՄՆ-ին» National Public Radio «Ցեղասպանության հարցով քվեարկությունը նյարդայնացնում է Թուրքիային» The Wall Street Journal «Ցեղասպանության հարցով քվեարկությունը նյարդայնացնում է Թուրքիային» The Bostonm Globe «Ցեղասպանության քվեարկությունը ցասում է առաջացրել» The Washington Post «Թուրքիան նախազգուշացնում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խզելու մասին» The Daily Mail «ԱՄՆ-ի քվեարկությունը և հայերի կոտորածները ցեղասպանությունը որակելը նյարդայնացրել են Թուրքիային» The Jerusalem Post «Թուրքիան օգնության համար չդիմեց Իսրայելին» Bussiness Week «Ի պատասխան Ցեղասպանության հարցով հանձնաժողովի քվեարկությանը` Թուրքիան ետ է կանչում ԱՄՆ-ում դեսպանին» The Los Angeles Times «Պալատի հանձնաժողովը չնչին առավելությամբ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը» BBC «Գլուխ գլխի. արդյո՞ք հայերի ջարդերը ցեղասպանություն էին» The Times «Հայոց ցեղասպանության քվերակությունից հետո Թուրքիան ետ է կանչում ԱՄՆ-ում դեսպանին» USA Today «Հայոց ցեղասպանության քվերակությունից հետո Թուրքիան ետ է կանչում ԱՄՆ-ում դեսպանին» The New York Times «Պալատի հանձնաժողովը պնդում է` հայերի կոտորածը ցեղասպանություն է» Xinhua «ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկության արդյունքում Թուրքիան Կովկասում կայունության ռիսկեր է տեսնում» The Times of India «Հայոց ցեղասպանության քվերակությունից հետո Թուրքիան ետ է կանչում ԱՄՆ-ում դեսպանին» The Miami Herald «Պալատի հանձնաժողովը հաստատեց Հայոց ցեղասպանության բանաձևը» Fox News «Օբամայի վարչակազմը Կոնգրեսին հորդորում է հայոց ցեղասպանության բանաձևի հարցում սպասել» Reuters «ԱՄՆ-ի հայոց ցեղասպանության քվեարկությունը նյարդայնացնում է Թուրքիային» «Ցեղասպանության օրենքի պտճառով Թուրքիան ԱՄՆ-ից հետէ կանչում դեսպանին» Financial Channel «Հայերը ողջունում են թուրքերի իրականացրած ցեղասպանությունը ճանաչող ԱՄՆ բանաձևը» RTÉ Ireland's National Television and Radio Broadcaster «Ցեղասպանության պատճառով Թուրքիան ԱՄՆ-ից ետ է կանչում իր դեսպանին» «Թուրքիան ձգտում է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ» Համաշխարհային մամուլի անդրադարձերն այսքանով չեն սահամանափակվում, ընդհանուր առմամբ Հայոց ցեղասպանության թեմային անցնող 24 ժամում աշխարհում հրապարակվել է մոտ 5000 լուր, որոնցում գրեթե նույնությամբ կրկնվում է, որ ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը պատմական իրողությունը ճանաչել է ցեղասպանություն, որին ի պատասխան Թուրքիան հետ է կանչել այդ երկրում իր դեսպանին` սպառնալով խզել հարաբերությունները:

No comments:

Post a Comment