/PanARMENIAN.Net/ 06.03.2010 - ԱՄՆ պետքարտուղարը հասկացնել տվեց, որ Կոնգրեսի հետագա գործողութունները խոչընդոտելու են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Մենք նախկինի նման կարծում ենք, որ Թուրքիայի եւ Հայաստանի համար անցյալին անդրադառնալու լավագույն միջոցը հարաբերությունների կարգավորումն է: Այդ մասին ԱՄՆ Պետդեպարտամենտում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին` մեկնաբանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւն ընդունելու որոշումը: Միաժամանակ նա հույս հայտնեց, որ երկրների միջեւ երկխոսությունը շարունակվելու է ` նշելով, որ ԱՄՆ-ում շարունակելու են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
«Մենք զրուցել ենք Հանձնաժողովի նախագահի եւ նրա այլ անդամների հետ, եւ կարծում եմ, որ Կոնգրեսը հասկացել է այդ հարցում մեր դիրքորոշումը: Մենք չենք կարծում, որ Կոնգրեսի հետագա գործողությունները տեղին կլինեն»,- ասել է Քրոուլին: Նրա կարծիքով, այդ հարցի լուծման լավագույն միջոցը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է: «Հանձնաժողովի որոշումը կարող եք մեկնաբանել ինչպես ցանկանում եք, բայց մենք պարտավոր ենք նրանց բացատրել այս ամեն ինչի վտանգը»,- ասել է Քրոուլին, ավելացնելով, որ որոշ կոնգրեսականների հայտարարությունից պարզ է, որ նրանք հստակ հասկանում են այս որոշման ողջ վտանգը: Նրա խոսքերով, Պետդեպարտամենտը Կոնգրեսի հետ փոխըմբռնման է հասել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի հետագա քննրակման հարցում, բայց, չնայած դրան, Կոնգրեսն ազատ է իր որոշման մեջ:
«Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք Կոնգրեսին: Տեսնենք` ինչ է կատարվելու կամ չի կատարվելու ապագայում»
Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը «23» կողմ եւ «22» դեմ ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը: Պրոֆիլային հանձնաժողովի քվեարկությունից հետո բանաձեւն ուղորդվելու է Ներկայացուցիչների պալատ:
Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա:
2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում:
Saturday, March 6, 2010
ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսի հետ փոխըմբռնման է հասել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի հարցում

No comments:
Post a Comment