Monday, March 8, 2010

Թեհրան. ԱՄՆ ու Մեծ Բրիտանիան սատարում են ահաբեկչությանը

Aysor.am. 8-3-2010- Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին մեղադրել է ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային` միջինասիական տարածաշրջանում ահաբեկչությանը սատարելու մեջ: Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այդ մասին նա հայտարարել է այսօր` Միջին Ասիայի և Կովկասի խնդիրների վերաբերյալ Թեհրանում անցկացվող միջազգային համաժողովի ժամանակ: «Տարածաշրջանում ռազմական տեղակայանները չեն նպաստում կայունության զարգացմանը, այլ նպատակ ունեն ներխուժողական և ծավալապաշտական ծրագրեր իրականացնել: Ահաբեկիչների գործունեության հետևում կանգնած են Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և նրանց ուժերը Աֆղանստանում և Պակիստանում»,- հայտարարել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը: Մ.Մոթթաքին նաև կոչ է ուղղել տարածաշրջանի պետություններին` մինչև իրենց տարածքում օտարերկրյա ռազմակայանների տեղակայման մասին պայմանագրերի ստորագրումն ուշադրություն դարձնել, արդյոք վերջիններս վտանգ չե՞ն ստեղծում հարևան երկրների համար:

No comments:

Post a Comment