Tuesday, March 2, 2010

Հայկակա՞ն, թե՞ թուրքական լոբբին

Report.am. 2-3-2010- ՀՀԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանն այսօր «Հենարան» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով մարտի 4-ին ԱՄՆ կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը քննարկելու շուրջ` կարծիք հայտնեց, որ սա հերթական դեպքն է, երբ ԱՄՆ-ը փորձում է շրջանառության մեջ դնել Ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագիծ: «Գործընթացը որևէ ուղղակի կապ չունի Հայաստանի հետ: Գործընթացի հիմքում ընկած են թուրք-ամերիկյան հարաբերություններ, և թուրքական իշխանությունը տարբեր մակարդակներում լոբբիստական և այլ մեխանիզմներով փորձում է ճնշումներ գործադրել` հերթական անգամ պնդելով, որ բանաձևի ընդունումը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա բացասական կանդրադառնա»,- նշեց պատգամավորը` դիտարկում անելով, որ սա Թուրքիայի համար կարևոր գործընթաց է, որի արդյունքը լոբբիստական ուժերից է կախված։

No comments:

Post a Comment