«Լրագիր» 3-3-2010- Թուրքիայի իշխանությունը քննարկում է Արարատ լեռը զբոսաշրջիկների համար բացելու խնդիրը: Այդ մասին խոսել են Իգդիր նահանգի պատվիրակությունն ու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ովքեր քննարկել են նահանգի զարգացման խնդիրները:
Թուրքերն ամենայն հավանականությամբ որոշել են զայրացնել Հայաստանի իշխանությանը: Երեւի նրանք չեն ուզում, որ միայն իրենք նյարդայնանան ԱՄՆ Կոնգրեսում հայերի ցեղասպանության բանաձեւի քննարկումից, եւ ցանկանում են ինչ որ բանով էլ նյարդայնացնել Հայաստանի իշխանությանը:
Թուրքական նախանձ, ուրիշ ոչինչ: Բայց կարծես թե թուրքերը խփում են Հայաստանի իշխանության բավական նուրբ տեղին: Գաղտնիք չէ, որ պաշտոնական Երեւանը ուզում է Հայաստանը դարձնել զբոսաշրջության զարգացման տարածաշրջանային կենտրոն: Եթե թուրքերը Արարատը բացեն զբոսաշրջիկների առաջ, ապա Հայաստանում եթե նույնիսկ ամեն շենքից շենք ճոպանուղի էլ գցեն, եթե նույնիսկ ճոպանուղիներն էլ լինեն լրիվ նոր, ոչ թե շվեյցարացիների օգտագործածը, միեւնույն է, զբոսաշրջիկները հոսելու են Թուրքիա` դեպի Արարատ:
Բոլորը կուզեն գնալ ու տեսնել սրբազան լեռը, որի վրա հանգրվանել է Նոյի Տապանը: Նույնիսկ սփյուռքահայ զբոսաշրջիկների զգալի մասը այլեւս չի գա Հայաստան, որովհետեւ Արարատը տեսնելուց ավելի շատ կցանկանան ձեռք տալ նրան, ելնել նրա վրա: Վերջիվերջո, սփյուռքահայերը կցանկանան տարիներ շարունակ Հայաստանից Արարատին նայելուց հետո, մի քիչ էլ Արարատից Հայաստանին նայել:
Իսկ թուրքերը կգայթակղեն զբոսաշրջիկներին: Նրանց մոտ դա լավ է ստացվում, նրանք դրա մասնագետն են: Բնական է, որ ով էլ լիներ Հայաստանի իշխանություն, դրանից կնյարդայնանար: Էլ ով տուն կգնի Հայաստանում, գայթակղվելով Արարատի տեսարանով, եթե սփյուռքի մեր հայրենակիցները կարող են այդ տան փողով մինչեւ մահ տարին մի քանի անգամ գնալ ու մոտիկից տեսնել Արարատը, շոշափել, ու հետ վերադառնալ իրենց երկիր: Չէ որ նրանց մեծ մասը Հայաստանում թանկ ու կրակ տուն էր գնում տարին մի կամ երկու անգամ տուրիստ գալու եւ Արարատին նայելու, ոչ թե հայրենիքում ապրելու եւ աշխատելու խաթեր:
Այդ ամենից բացի, նյարդայնացնող է լինելու եւ այն, որ այդպիսի զբոսաշրջային խայծը գտնվում է թուրքերի ձեռքին: Մինչդեռ ինչ ռեստորաններ, հյուրանոցներ ու սաունաներ, խաշանոցներ ու ամառանոցներ կարելի էր կառուցել Արարատի լանջերին, ինչ ճոպանուղիներ կարելի էր անցկացնել Արարատի գագաթից գագաթ, ինչ հողեր կարելի էր վաճառել, միասնության ինչ շուրջպարեր կարելի էր պարել: Մինչդեռ այդ ամենն այժմ օգտագործելու են թուրքերը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Wednesday, March 3, 2010
ԻԳԴԻՐԸ ԿՔԱՇԻ

No comments:
Post a Comment