Saturday, March 13, 2010

Մենք կռվելուց չենք վախենում, եթե դրա անհրաժեշտությունը լինի. Սերժ Սարգսյան

Tert.am. 12-3-2010- «Պատերազմը երբեք ցանկալի չէ, և պատերազմներից պետք է միշտ էլ վախենալ։ Միևնույն ժամանակ` մենք կռվելուց չենք վախենում, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,- ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ֆրանսիական «Ֆիգարո»-ին տված հարցազրույցում` միաժամանակ նշելով, որ հայկական կողմի դիրքորոշումն այն է, որ հիմնահարցը պետք է լուծվի խաղաղ միջոցներով` փոխզիջումների հիման վրա։ Լրագրողի հարցին, թե ի՞նչ կարող է անել Հայաստանը` օգնելու համար Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, ՀՀ նախագահը հայտարարել է. «Մենք առավելագույն ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ։ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանը և Ղարաբաղը շահագրգռված չեն խնդրի կարգավորմամբ, բայց դա, իհարկե, չի համապատասխանում իրականությանը։ Մենք պետք է վերջ դնենք շրջափակմանը, որից մենք տուժում ենք։ Ադրբեջանն այլ իրավիճակում է. հույս է դնում իր բնական հարստությունների ու նավթադոլարների վրա` սպառազինություն գնելու և հիմնախնդիրն ուժային ճանապարհով լուծելու համար։ Նրանք չեն թաքցնում իրենց մտադրությունները»։

No comments:

Post a Comment