Tert.am. 6-3-2010- Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ նրանք Փարիզում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, քննարկել են ԼՂ բանակցային գործընթացին վերաբերող հարցեր և պատրաստվում են մարտի ամսվա ընթացքում հանդիպում ունենալ նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Հայտարարությունում մասնավորապես ասվում է.
«Հանդիպման ընթացքում գնահատական է տրվել բանակցությունների ներկա փուլին և քննարկվել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ներկայացրած մեկնաբանությունները Մադրիդյան նորացված սկզբունքների վերաբերյալ, որը համախագահները ներկայացրել էին 2009թ. դեկտեմբեր և 2010թ. հունվար ամիսներին: Նախքան տարածաշրջան այցելելը համանախագահները ծրագրում են նմանատիպ քննարկում անցկացնելու նպատակով Փարիզում այս ամսվա ընթացքում հանդիպել նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ»:
Saturday, March 6, 2010
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

No comments:
Post a Comment