Friday, March 12, 2010

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԲԱՆԱՁԵՎ ԻՍՊԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

«ԱԶԳ», 12-03-2010 - «Ազգ»-ը տեղեկացրել էր, որ փետրվարի 26-ին Իսպանիային մաս կազմող Կատալոնիայի ինքնավարության խորհրդարանը միաձայն ընդունել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Եվ ահա նույն կատալոնական խորհրդարանի երեք պատգամավորների, ինչպես նաեւ Կանաչների կուսակցության մի քանի պատգամավորների նախաձեռնությամբ հայկական բանաձեւ է մտել Իսպանիայի խորհրդարան: Բանաձեւում նաեւ նշված է, որ Իսպանիան, որպես Եվրոմիությունում նախագահող երկիր, պետք է քաջալերի հայ-թուրքական գործընթացները եւ ամեն կերպ օժանդակի Անկարա-Երեւան երխոսությանը:

No comments:

Post a Comment