Tuesday, March 9, 2010

Թուրքիայում փորձել են պայթեցնել Ուկրաինայի գլխավոր հյուպատոսարանը

Tert.am. 9-3-2010- Այսօր Թուրքիայում անհայտ զինված անձը փորձել է ներխուժել Ստամբուլում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության շենք: Cihan գործակալության փոխանցմամբ` անհայտ անձը ռումբի և զենքի սպառնալիքի ներքո փորձել է ներխուժել հյուպատոսության շենք: Սակայն անվտանգության աշխատակիցները կրակ են բացել նրա ուղղությամբ և ձերբակալել: Հանցագործը հիվանդանոցում է: Նրա առողջական վիճակի մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում: Դեպքի առնչությամբ հայտարարություն է արել Ստամբուլի նահանգապետ Մուամմեր Գյուլերը` նշելով, որ հարձակումը քաղաքական դրդապատճառ չունի: Ներկա պահին Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության շենքի մոտ հավաքվել են մեծ թվով իրավապահներ:

No comments:

Post a Comment