Tuesday, March 9, 2010

Պատերազմի դեպքում պատգամավորները կգնան ռազմի դա՞շտ

Tert.am. 9-3-2010- Այսօր հրավիրած ասուլիսում պատասխանելով լրագրողների հարցին՝ ԱԺ հանրապետական պատգամավոր Արտակ Զախարյանը հավատացրեց, որ հայ–ադրբեջանական հնարավոր պատերազմի վերսկսման դեպքում ինքը ռազմի դաշտ գնացողներից առաջինը կլինի։ Անկախ պատգամավոր Կորյուն Նահապետյանը, սակայն, չի շտապում ռազմի դաշտ մեկնել։ Նա, հարցին ի պատասխան, նախ անդրադարձավ հայ–թուրքական հարաբերություններին, բայց երբ լրագրողները պնդեցին, Նահապետյանն ասաց. «Պատասխանը շատ հստակ է և պարզ՝ միանշանակ կգնամ։ Սակայն պատերազմի վերսկսման վտանգ մենք այսօր չենք տեսնում»։

No comments:

Post a Comment