News.am. 6-3-2010- Հայ-թուրքական գործընթացը եւ ԼՂ խնդիրը չեն կարող կապված լինել իրար հետ եւ խանգարել մեկը մյուսին: Այդ մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը՝ «Ժամանակ» թերթին տված հարցազրույցում:
Ըստ Ֆրեյզերի՝ Թուրքիան կարող է օգտագործել այդ հռետորաբանությունը ԼՂ գործընթացում ադրբեջանանպաստ հանգուցալուծում ապահովելու համար: «Թուրքիայի համար շատ դժվար է խորհրդարանի առջեւ արձանագրությունների հարցում վստահության քվե ստանալ՝ առանց ԼՂ խնդրում զգալի տեղաշարժի»,- նկատել է փորձագետը:
ՄՃԽ ներկայացուցիչը, պատասխանելով հարցին, թե պատերազմին ենք ավելի մոտ, թե խաղաղությանը, նշել է, որ «դժբախտաբար, պատերազմի հավանականությունը մշտապես մեծ է, ինչպես գիտեք` Հայաստանը եւ Ադրբեջանը մեծացնում են իրենց ռազմական բյուջեն, իհարկե, Ադրբեջանը առավելապես»:
«Բայց դրան զուգահեռ` չեմ կարող չհիշել անցյալ տարվա դինամիկան կարգավորման գործընթացում, հատկապես այժմ, որ Ադրբեջանը համաձայնել է Մադրիդյան նորացված առաջարկներին: Հուսով ենք, որ Հայաստանը եւս իր համաձայնությունը կտա դրանց` թուլացնելով այս ճակատում առկա լարումը»,- նշել է Ֆրեյզերը:
Saturday, March 6, 2010
Սաբինա Ֆրեյզեր. Հայ-թուրքական գործընթացը եւ ԼՂ խնդիրը չեն կարող կապված լինել իրար հետ եւ խանգարել մեկը մյուսին
News.am. 6-3-2010- Հայ-թուրքական գործընթացը եւ ԼՂ խնդիրը չեն կարող կապված լինել իրար հետ եւ խանգարել մեկը մյուսին: Այդ մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը՝ «Ժամանակ» թերթին տված հարցազրույցում:
Ըստ Ֆրեյզերի՝ Թուրքիան կարող է օգտագործել այդ հռետորաբանությունը ԼՂ գործընթացում ադրբեջանանպաստ հանգուցալուծում ապահովելու համար: «Թուրքիայի համար շատ դժվար է խորհրդարանի առջեւ արձանագրությունների հարցում վստահության քվե ստանալ՝ առանց ԼՂ խնդրում զգալի տեղաշարժի»,- նկատել է փորձագետը:
ՄՃԽ ներկայացուցիչը, պատասխանելով հարցին, թե պատերազմին ենք ավելի մոտ, թե խաղաղությանը, նշել է, որ «դժբախտաբար, պատերազմի հավանականությունը մշտապես մեծ է, ինչպես գիտեք` Հայաստանը եւ Ադրբեջանը մեծացնում են իրենց ռազմական բյուջեն, իհարկե, Ադրբեջանը առավելապես»:
«Բայց դրան զուգահեռ` չեմ կարող չհիշել անցյալ տարվա դինամիկան կարգավորման գործընթացում, հատկապես այժմ, որ Ադրբեջանը համաձայնել է Մադրիդյան նորացված առաջարկներին: Հուսով ենք, որ Հայաստանը եւս իր համաձայնությունը կտա դրանց` թուլացնելով այս ճակատում առկա լարումը»,- նշել է Ֆրեյզերը:
No comments:
Post a Comment