/PanARMENIAN.Net/ 05.03.2010 - Թուրքիան շարունակում է հանդես գալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի դեմ: Այդ կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավուդօղլուն հանդես է եկել հայտարարությամբ: «Երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը հնարավոր է բանակցությունների ճանապարհով: Երրորդ կողմի միջամտությունը Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններին բարդացնում է տվյալ գործընթացը»,- ընդգծել է Դավուդօղլուն: «Թուրքիան ճնշման տակ որոշումներ չի ընդունի: Երեկվա որոշումը ոչ միայն դանդաղեցրեց կարգավորման գործընթացը, այլ կարելի է ասել, որ ստեղծված իրադրության մեջ մենք հավակնում ենք դադարեցնել այն: Նման որոշումները չեն կարող չհանգեցնել որեւէ տեղաշարժի»,- նշել է Դավուդօղլուն:
«Ինչու է քննարկվում միայն Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հաշտության հարցը: Այդ հարցի շուրջ պետք է մտածեն մեր ամերիկյան, արեւմտյան բարեկամները: Պարզ եւ հստակ հարցադրում կա. քննարկվում է Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հաշտությունը: Մենք ուղղակիորեն հարցնում ենք` արդյո՞ք նրանք խաղաղություն են ցանկանում: Թող պատասխանեն այդ հարցին»,- հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային կոմիտեում քվեարկությունից հետո բանաձեւը Ներկայացուցիչների պալատ կուղարկվի վերջնական քվեարկության համար:
Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա:
2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:
Saturday, March 6, 2010
Ահմետ Դավուդօղլու. Երրորդ երկրները չպետք է միջամտեն հայ-թուրքական գործընթացին

No comments:
Post a Comment