Panorama.am. 13-3-2010- Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում խաղաղարար ուժեր տեղակայելու հարց այսօր օրակարգում չկա, իսկ եթե հեռավոր ապագայում նման խնդիր առաջանա, խաղաղարար առաքելության մեջ թուրքական զորակազմ ընդգրկվել չի կարող: Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԼՂՀ նախագահի օգնական Դավիթ Բաբայանը թուրքական մամուլում այսօր շրջանառված տեղեկություններին:
Նշենք, որ միանգամից երկու թուրքական թերթ` «Հյուրիեթն» ու «Սաբահը», առանց որևէ աղբյուրի հղում անելու, տեղեկություն են տարածել, թե իբր Թուրքիան պատրաստակամություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման դեպքում տարածաշրջանում ձևավորվելիք միջազգային ուժերին զորակազմ տրամադրել, ըստ որում` նշվել է նաև ցանկություն թուրք զինվորներին տեղակայել Լաչինի միջանցքում:
Այսօրինակ հրապարակումները Դավիթ Բաբայանն անվանեց ապատեղեկատվություն` նշելով, որ թուրքական մամուլն առաջին անգամը չէ, որ այս թեմայով նման տվյալներ է դնում շրջանառության մեջ.
«Նման տեղեկություն թուրքական կողմը մի քանի անգամ է սփռել: Նախկինում նույնիսկ ասում էին, որ ինչ-որ խումբ է եկել, ինչ-որ չափումներ են անում Լաչինի միջանցքում և այլն և այլն»:
Մեկնաբանելով սակայն սույն ապատեղեկատվության փաստը` Դավիթ Բաբայանն նշեց.
«Իհարկե, այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Առաջինը` որ միջազգային որևէ խաղարար ուժի տեղակայման մասին խոսք անգամ չի կարող լինել, որովհետև դա կարող է լինել միայն մեկ` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը վերջնականապես լուծելու դեպքում: Բացի դրանից, եթե անգամ խաղարար ուժեր լինեն տեղադրվելիք ինչ-որ վայրերում, այն է Արցախի և Ադրբեջանի փաստացի սահմաններում, ապա չեմ կարծում, որ դրանք լինեն թուրքական: Որովհետև Թուրքիան շահագրգռված կողմ է և բավականին բացահայտ ձևով սատարում է Ադրբեջանին»:
Ի պատասխան մեր այն հարցի, թե կարելի է ընդհանրապես բացառել, որ գործնականում Թուրքիան չի կարող Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընգրկվել խաղաղապահ առաքելության մեջ, եթե անգամ նման որոշում կայացվի, Դ. Բաբայանն ասաց.
«Այո: Միանգամայն: Բացի դրանից, ինչպես ասացի, դա հեռավոր ապագայի խնդիր է: Դա կլինի այն ժամանակ, երբ լինի վերջնական կարգավորումը: Բացի դրանից պետք է հաշվի առնել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտին միակն է, որտեղ խաղաղությունն արդեն 16 տարի պահպանվում է կողմերի միջոցով` առանց որևէ կողմնակի խաղաղարար ուժերի: Սա ուղղակի կողմերի միջև ինչ-որ ձևով շփումների մի դաշտ է: Թեպետ այդ շփումներն այս դեպքում միայն ու միայն ռազմական ոլորտում են, բայց այնուամենայնիվ այդ շփումները կան»:
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով և լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ`2007թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձևերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:
Saturday, March 13, 2010
ԼՂՀ նախագահի օգնական. Թուրքական մամուլն առաջին անգամը չէ, որ ապատեղեկություն է տարածում

No comments:
Post a Comment