News.am. 6-3-2010- Տեխնիկայի ոլորտի առաջատար Bang&Olufsen-ը Թուրքիայում ներկայացրել է աշխարհի ամենամեծ պլազմային հեռուստացույցը։
147 հազար եվրո արժողությամբ BeoVision4-103 հեռուստացույցի էկրանի լայնությունը 246, իսկ բարձրությունը՝ 211 սանտիմետր է։ Հեռուստացույցի քաշը կազմում է 265 կգ։
Bang&Olufsen-ի Թուրքիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ երկու օրվա ընթացքում հեռուստացույցը տեսնելու համար այցելել է 6 հազար հոգի եւ նշել, որ այցելուներից ոմանք արդեն պատվիրել են այդ հեռուստացույցից։
No comments:
Post a Comment