«Լրագիր» 10-3-2010- Պետք է շնորհակալություն հայտնել բոլոր այն եվրոպացիներին, որոնք իրենց հայրենիքները թողած, առաջնորդվելով այն մոտեցումով, որ իրենց տունն աշխարհն է, ոչ թե ասենք Ֆրանսիան, Գերմանիան կամ Անգլիան, գալիս են Կովկաս եւ փորձում են ելքեր գտնել “վայրենի” կովկասցիներին հաշտեցնելու, օրինակ Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար:
Շնորհակալության արժանի անձնավորություններից մեկն էլ, անշուշտ, Թոմաս դե Վաալն է, բրիտանացի մի մարդ, որը տարիներ շարունակ ուսումնասիրում է Ղարաբաղի հակամարտության կարգավորումն ու փորձում է ելքեր առաջարկել հաշտության բանաձեւը գտնելու եւ խաղաղություն հաստատելու համար:
Թոմաս դե Վաալին լսելու առիթ ունեցա նախօրեին “Սիվիլիթաս” հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ, որտեղ դե Վաալը հիմնական բանախոսն էր ու իր տարիների ուսումնասիրության վրա հիմնված պատկերացումն էր փոխանցում Ղարաբաղի հարցը կարգավորելու եւ հաշտություն կնքելու վերաբերյալ:
Թոմաս դե Վաալն ասում էր, որ վտանգավոր է մտածել ստատուս-քվոյի պահպանության մասին, քանի որ Ադրբեջանը դա երկար չի հանդուրժի ու մի օր կարող է քայլեր կատարել այն փոխելու ուղղությամբ, իսկ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ապա ԵԱՀԿ-ն չի կարող նրան կանգնեցնել:
Ընդ որում, ակնհայտ է, որ այդպես միայն դե Վաալը չի մտածում, այլ նաեւ շատ ու շատ հայաստանցիներ` շարքային քաղաքացիներ, փորձագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ: Ավելին, չգիտես ինչու ընդունված է համարել, որ ովքեր խոսում են ստատուս քվոն պահելու անհրաժեշտության մասին, նրանք համարվում են պատերազմի կողմնակիցներ, արկածախնդիրներ, մարդիկ, որոնք տառապում են ռոմանտիզմով, ոչինչ չեն հասկանում “ռեալ-պոլիտիկ”-ից, չեն հասկանում աշխարհի կարգից, չունեն գործընթացներն ըմբռնելու բավարար մտահորիզոն, եւ այլն, եւ այլն: Այլ կերպ ասած, եթե մի փոքր կոպիտ ընդհանրացնեմ` ստատուս քվոյի փոփոխության անհրաժեշտության մասին խոսելը դարձել է խելքի եւ խորաթափանցության նշան, իսկ ստատուս քվոյի պահպանության մասին խոսելը դարձել է անհեռատեսության եւ տգիտության հոմանիշ:
Իրականում, ստատուս քվոյի պահպանության մասին տեսակետը առնվազն համարժեք է ստատուս քվոյի փոփոխության մասին տեսակետին, ու առնվազն ունի գոյության նույնքան իրավունք, որքան ստատուս քվոյի փոփոխության անհրաժեշտության մասին տեսակետը: Ավելին, ստատուս քվոյի պահպանության, դրա հնարավորության մասին մոտեցումը ոչնչով ավելի պակաս հիմնավորված չէ կամ հիմնավորվող չէ, քան փոփոխության մասին մոտեցումը:
Ինչ փաստարկ են բերում ստատուս քվոյի փոփոխության անհրաժեշտության կամ անխուսափելիության կամ շահավետության մասին տեսակետի կրողները: Նրանք ասում են, որ դա կհանգեցնի Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորման, երկարատեւ խաղաղության, ինչը կբերի Կովկասում ժողովուրդների հաշտեցման, ինչը հնարավորություն կտա Հայաստանին տնտեսապես զարգանալ, դառնալ ամուր եւ հզոր պետություն: Հակառակ պարագայում, ինչպես ասում են այդ կարծիքի հեղինակները, աշխարհը մեզ չի ների, որ չենք ուզում ոչ մի բան զիջել Ադրբեջանին եւ կամ աշխարհը մեզ վրա կհարձակվի, կամ Ադրբեջանը, կամ էլ Ղարաբաղի հարցը այդպես չկարգավորված կմնա ու Հայաստանը չի զարգանա: Ահա դրանք են, մի փոքր իհարկե ընդհանրացված, բայց այն հիմնական փաստարկները, որ բերում են ստատուս քվոյի փոփոխության կողմնակիցները կամ “կողմնակիցները”:
Չգիտես ինչու Հայաստանը, Հայաստանի հասարակությունն իր վրա է վերցրել Կովկասի “խաղաղության աղավնու” դերը կամ պարտականությունը: Գուցե կասեն, թե այդ խաղաղությունն ամենից շատ մեզ է պետք, որովհետեւ պատերազմը ավելի շատ մեզ է հարվածում: Ու կարծես թե Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ օգոստոսյան պատերազմը դրա ապացույցն է, երբ մենք չէինք կռվում, բայց կռվողներից ավելի շատ էինք տուժում: “Բա ինչ կլինի, եթե մենք լինենք կռվողը”, գուցե կասեն ստատուս քվոյի փոփոխության կողմնակիցները: Ու թվում է, թե փաստարկը “երկաթյա” է: Բայց, չէ որ Կովկասում հիմա խաղաղ է: Խաղաղությունը փաստ է, փաստական իրողություն: Խաղաղությունը փաստաթղթերը չեն, այլ փաստական, կենսական հանգամանքները:
Ներկայիս ստատուս քվոն այդ հանգամանքներից կարեւորագույնն է, որ ապահովում է խաղաղություն: Ու այդ խաղաղությունն ապահովել է Հայաստանը, կամ հայկական կողմը` Հայաստան եւ Ղարաբաղ: Այսինքն, եթե խնդիրը հայերի “խաղաղության աղավնու” դերն է, ապա հայերը կատարել են այդ դերը` հաղթելով պատերազմը եւ հաստատելով ներկայիս ստատուս քվոն: Ու այդ դերակատարությանը նպաստել է միջազգային հանրությունը: Ընդ որում, այն հանրությունը, որն այսօր, ըստ “փոփոխության” ջատագովների, Հայաստանից պահանջում է հանձնել տարածքները եւ փոխել ստատուս քվոն:
Ուրեմն այդ ինչ պատահեց, որ այդ հանրությունը, որը 15 տարի առաջ Հայաստանին օգնում էր, կամ գոնե չէր խանգարում հաստատել ներկայիս սատուս քվոն, այժմ պահանջում է փոխել, եթե իհարկե իսկապես այդ պահանջը կա եւ ոչ թե դա ընդամենը զարգացման մի սցենար է, որի իրականացումն ավելի շատ ոչ թե միջազգային հանրության պահանջից, որքան Հայաստանի քաղաքակրթական տկարությամբ է պայմանավորված: Գուցե պատահեց այն, որ Հայաստանն անկարող եղավ արժեքային, քաղաքակրթական առումով իմաստավորել իր իսկ հաստատած խաղաղությունն ու ստատուս քվոն, որոնք որպես հնարավորություն դիտելու փոխարեն, սկսեց դիտել որպես արդարացում իր այդ քաղաքակրթական ու արժեքային ձախողումների համար: Հայաստանում սկսեցին կեղծվել ընտրություններ, սկսեցին ձեւավորվել կառավարման մոնոպոլ մեխանիզմներ, սկսեցին մսխվել հանրային ռեսուրսները, այդ թվում եւ պատերազմական հաղթանակը, ու այդ ամենի համար արդարացում ընտրվեց այն, որ ներկայիս ստատուս քվոն չի թողնում զարգացման հեռանկար ու պետք է շտապ փոխել այն, որպեսզի կարողանանք զարգանալ:
Միթե ստատուս քվոյի փոփոխությունից հետո Հայաստանում այլեւս չեն կեղծվելու ընտրությունները, թե իշխանությունը ստատուս քվոյի փոփոխությունից հետո ընդդիմության համար է լցոնումներ անելու տեղամասերում: Միթե ստատուս քվոյի փոփոխությունից հետո Հայաստանում օլիգոպոլիաները վերանալու են եւ օլիգարխները խնդրելու են քաղաքացիներին, իսկ երբեմն էլ ուղղակի ծեծելով են ստիպելու, որ նրանք ասենք բենզին կամ շաքարավազ ներկրեն Հայաստան եւ հարստանան իրենց պես:
Կամ, իսկ ով ասաց, որ ստատուս քվոյի փոփոխությունից հետո խաղաղությունն ավելի ամուր է լինելու, քան այժմ: Եթե խնդիրը միջազգային հանրության դիրքորոշումն է, ապա պետք է լուծումը փնտրել ոչ թե ստատուս քվոյի փոփոխության, այլ դրա արժեքային եւ քաղաքկրթական հենարանն ամրացնելու մեջ: Իսկ դրա համար պետք է հայկական կողմի երկու պետությունները դարձնել մրցունակ պետություններ, ինչն առաջին հերթին ենթադրում է ժամանակակից արժեքների վրա հենված իշխանություն եւ հասարակություն, որտեղ գերիշխում է Սահմանադրությունը, օրենքը, ներդաշնակվում են իրավունքն ու պարտականությունը: Եթե խնդիրը Ադրբեջանի ռազմատենչությունն է, ապա որեւէ երաշխիք չկա, որ ինչ որ մաս վերցնելով Ադրբեջանը բավարարվելու է եւ ասենք 10, 15 կամ 20-30 տարի, կամ գուցե 50 տարի հետո չի փորձելու վերցնել մյուս մասը: Մինչդեռ այդ դեպքում արդեն Հայաստանը կորցրած է լինում այն ստրատեգիական առավելությունը, որին հասել է բավական մեծ զոհողությունների, հազարավոր զոհերի, “մթի ու ցրտի” միջով անցած սերունդների առողջական զրկանքների գնով, որոնց հետեւանքը նոր նոր է ի հայտ գալիս:
Այդ առավելության կորուստն է, որ մեծացնում է պատերազմի վտանգը: Առավելությունը չի կարող պատերազմի վտանգ առաջացնել, այլ զսպում է պատերազմը: Ամբողջ խնդիրն այն է, թե Հայաստանը, հասարակական-քաղաքական ու իշխանական վերնախավերն ունե՞ն արդյոք առավելությունը պահելու եւ զարգացնելու կամք, ցանկություն եւ պատրաստակամություն, թե նրանց մոտ ցանկությունն ու կամքը բավականացնում են միայն աձնական հարստությունն ու իշխանությունը պահելու եւ բազմապատկելու համար:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Wednesday, March 10, 2010
ԻՆՉՆ Է ԶՍՊՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԸ

No comments:
Post a Comment