Panorama.am. 3-3-2010- ««Պետք չէ Իրանին «անկյուն մղել» ատոմային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով»,- հայտարարել է Բրազիլիայի նախագահը` ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպման ժամանակ: Բրազիլիայի նախագահի խոսքով, Թեհրանի հետ պայմանավորվելու ամենաարդյունավետ միջոցը` բանակցություններն են:
Սպասվում է, որ Քլինթոնը Բրազիլիա կատարած իր այցի ընթացքում, փորձելու է համոզել իշխանություններին` աջակցել Իրանի դեմ խիստ սանկցիաներ կիրառելու հարցում:
Հաղորդում է BBC-ին:
Նշենք, որ Բրազիլիան պատկանում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրների շարքին, սակայն չունի Վետոյի իրավունք:
No comments:
Post a Comment