«Լրագիր» 3-3-2010- Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը ԱՄՆ կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մեծ ոգևորություն է առաջացրել հայության մոտ, ասել է Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանը: Նրա խոսքով, Թուրքիայի իշխանությունները դիմել են ԱՄՆ հրեական լոբբիստական կազմակերպություններին, խնդրելով խոչընդոտել հայտարարության ընդունմանը, սակայն հրեական կազմակերպությունները չեզոք դիրք են բռնել:
Հարություն Առաքելյանը նշել է, որ հայոց ցեղասպանության հարցը կմտնի Կոնգրես, թե ոչ, կամ Օբաման կարտասանի ցեղասպանություն բառը կամ չի արտասանի, պետք է չէ դրա պատճառով ոգևորվել կամ տխրել: “Սա մարդկության դեմ կատարված հանցագործություն է և պետք է որոշվի միջազգային դատարանում: Թուրքիային իմաստ չունի համոզել ընդունել ցեղասպանությունը կամ ջանքեր գործադրել, որ այլ պետությունները ճանաչեն: Եթե նույնիսկ բոլոր պետությունները ճանաչեն, դա միայն բարոյական հաղթանակ է, ոչ թե իրավական”, ասել է ՀՌԱԿ ատենապետը:
Ինչ վերաբերում է այն բանին, թե ԱՄՆ-ն կճանաչի ցեղասպանությունը, Առաքելյանի խոսքով, դա ԱՄՆ խնդիրն է: ԱՄՆ-ն իր շահերը ունի Թուրքիայում և միամտություն է կարծել, որ հանուն մի պետութան, որը չունի նավթ, ոսկի այլ պաշարներ, կայացած քաղաքական համակարգ և ամբողջովին գտնվում է Ռուսաստանի ազդեցության տակ, կզոհի իր շահերը:
Wednesday, March 3, 2010
ՉԷ ՏԽՐԵԼ ԿԱՄ ՈՒՐԱԽԱՆԱԼ

No comments:
Post a Comment